Միջազգային

Credit Agricole բանկը Հունաստանում կվաճառի իր ստորաբաժանումը եւ կհեռանա երկրից

1 րոպեի ընթերցում

Credit Agricole բանկը Հունաստանում կվաճառի իր ստորաբաժանումը եւ կհեռանա երկրից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Credit Agricol բանկը Հունաստանի իր ստորաբաժանման՝ Emporiki-ի գնման առաջարկություն Է ստացել տեղական երեք վարկային կազմակերպություններից, հաղորդում Է «Արմենպերս»-ը՝ վկայակոչելով The Financial Times-ը: Կոնկրետ խոսքը վերաբերում Է National Bank of Greece-ին, Alpha Bank-ին եւ Eurobank-ին: Գործարքի գումարն առայժմ չի ճշտվում, բայց ամենայն հավանականությամբ, ֆրանսիացիները վնասներ կարձանագրեն Emporiki-ում իրենց ներդրումներից:

Հունաստանի բանկային հատվածի ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ Credit Agriciole-ը ցանկանում Է պարզապես դուրս գալ Հունաստանի գործարարությունից: Այժմ Հունաստանում բանկի վարկերի ծավալը կազմում Է 23 միլիարդ եվրո, եւ դա վերջինիս դարձնում Է երկրում ճգնաժամի նկատմամբ ամենախոցելի արտասահմանյան վարկային հիմնարկությունը:

Ըստ վերլուծաբանների գնահատումների՝ հունական ներդրումներից Credit Agricole-ի վնասներն Emporiki-ի վաճառքից հետո կարող են կազմել 8-ից մինչեւ 10 միլիարդ եվրո: Սակայն երկրում բարդ ֆինանսական դրության պատճառով ֆրանսիացիներն ստիպված են տարեկան Հունաստանի ստորաբաժանմանը տրամադրել 4,5 միլիարդ եվրո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում