Բելցիում հազարավոր մարդիկ են հանդես եկել Ռումինիայի հետ միավորման կողմնակիցների ցույցի դեմ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Բելցի քաղաքում օգոստոսի 5-ին հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոցները, որպեսզի ձախողեն Ռումինիայի հետ միավորման կողմնակիցների ցույցը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այն կազմակերպել Էր «Գործողություն-2012» հասարակական միավորումը, որը հանդես Է գալիս Մոլդովայի պետության վերացման օգտին: Գործողությունն անցել Է «Մոլդովայի իսկական հայրենասերները չեն խոսում ռուսերեն» կարգախոսով, ինչը հարուցել Է ոչ միայն քաղաքի բնակիչների, այլեւ Մոլդովայի մի շարք ձախ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների վրդովմունքը, որոնք ժամանել Էին Քիշնեւից, Գագաուզիայի Ինքնավարությունից, այլ բնակավայրերից:
«Ռումինիայի հետ միավորման կողմնակիցների երթը կազմակերպել են այն ուժերը, որոնք շահագրգռված են Մոլդովայի պետության անհետացման հարցում»,- լրագրողներին հայտարարել Է Բելցիի քաղաքագլուխ Վասիլի Պինչուկը: Նա ընդգծել Է, որ քաղաքում «ապրում են 60 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց միջեւ երբեք Էթնիկական բախումներ չեն եղել: Այսօր հայտնվել են ուժեր, որոնք փորձում են նրանց գժտեցնել»,- ընդգծել Է նա:
Ռումինիայի հետ միավորման գաղափարը ժողովրդականություն չի վայելում մոլդովացիների մեծ մասի շրջանում. հարցումների համաձայն՝ դրա օգտին Է հանդես գալիս բնակչության շուրջ 10 տոկոսը, որոնց թվում մեծ մասը ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ են: