Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու նոր պահանջ է ներկայացվել Կալիֆոռնիայում

Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու նոր 
պահանջ է ներկայացվել Կալիֆոռնիայում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միացել է ամերիկահայերի խնդրագրին, որով պահանջվում է Կալիֆոռնիայում ընդունված եւ դատարանի կողմից հակասահամանադրական ճանաչված օրենքի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, այս օրենքը իրավունք է տալիս Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններից: «Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քամալա Հարիսին, դաշնային եւ տեղական օրենսդիրներին, ովքեր միացել են արդարության հասնելու մեր պայքարին: Համոզված եմ` Munich Re ապահովագրական ընկերության դեմ մեր պայքարում կհաղթենք, քանի որ ընկերությունն աջակցում է թուրքական կողմից հայերի ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,-նշել է Հայ դատի հանձնբախմբի կառավարության հետ կապերի հարցով տնօրեն Քեյթ Նահապետյանը:

Խնդրագրին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ այլ կազմակերպություններ, Նեւադայի, Միչիգանի եւ Ռոդ Այլենդի գլխավոր դատախազները, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի  դատախազ Քամալա Հարիսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]