Քաղաքականություն

Թալինում քաղաքապետի պաշտոնի համար հինգ թեկնածու է պայքարում

1 րոպեի ընթերցում

Թալինում քաղաքապետի պաշտոնի համար հինգ թեկնածու է պայքարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում այսօր լռության օր է. օգոստոսի 5-ին այնտեղ կանցկացվեն համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն հինգ թեկնածուներ` Սարգիս Արամյանը (ՀՀԿ), Վազգեն Խաչատրյանը (ԲՀԿ), անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը: Առաջադրված 8 թեկնածուներից երեքն ինքնաբացարկ են հայտարարել:

Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:

Ավագանու անդամի տեղի համար կպայքարեն 31 թեկնածուներ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններից, նաեւ անկուսակցականներ:

Թալինի համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական հինգ հասարակական կազմակերպություններ։ Օգոստոսին եւ սեպտեմբերին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կանցկացվեն հանրապետության ավելի քան մեկ տասնյակ խոշոր քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում