Հասարակական

Օլիմպիական խաղերի մեկնարկը կնշվի Սիրահարների այգում` ակումբային երաժշտության ներքո

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի մեկնարկը կնշվի Սիրահարների այգում` ակումբային երաժշտության ներքո

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը կնշի Սիրահարների այգում կայանալիք համերգով` հուլիսի 27-ին` ժամը 23:00-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինԲրիտանական դեսպանատան մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` միջոցառումը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:

Սրանով սկսվում է Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:

Իսկ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը կայցելի Երեւանի ծննդատներից մեկը եւ հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:

Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում