Ինիեստան հավակնում Է նաեւ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն, հայտարարել Է այն 32 ֆուտբոլիստների անունները, որոնցից ավելի ուշ ընտրվելու է 2012 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին Եվրոպայի մարզական լրագրողների միությունից:
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են իսպանացիներ Անդրես Ինիեստան, Խավի Ալոնսոն, Դավիթ Սիլվան, իտալացի Ջանլուիջի Բուֆոնը, պորտուգալացի Կուենտրանը, շվեդացի Զլաթան Իբրահիմովիչը, արգենտինացի Լիոնել Մեսին:
Եվրո-2012 ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Է ճանաչվել Ինիեստան: