Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Deep purple լեգենդար խմբի անդամ Գլեն Հյուզը կմասնակցի «Դորիանս» -ի համերգին

Deep purple լեգենդար խմբի անդամ Գլեն Հյուզը կմասնակցի  «Դորիանս» -ի 
համերգին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիանս» ռոք խումբի եւ աշխարհահռչակ երաժիշտ Դերեք Շերինյանի (Dream Theatre, X-Planet) համատեղ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սա խմբի երկրպագուների եւ հանդիսատեսի համար պատրաստած միակ անակնկալը չէ:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը նշեց, որ բացի Շիրինյանից` հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ կայանալիք հանդիպմանը կմասնակցի նաեւ հանրահայտ Deep purple խմբի վոկալիստ եւ բաս կիթառ Գլեն Հյուզը:

«Երաժշտական տեսանկյունից կայանալիք համերգը, աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցությունը մեզ համար առաջին հերթին մեծ փորձ է»,- ասաց խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Նրա խոսքով` համերգի փորձերը կմեկնարկեն օգոստոսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրինյանը նշել էր, որ ուրախ է խմբի հետ աշխատելու համար, որի անդամների հետ վերջերս է ծանոթացել եւ հպարտ է այդ աշխատանքի համար:

Համերգի ընթացքում հնչելու են խմբի Fly ձայնասկավառակի, ինչպես նաեւ նոր ինստրումենտալ երգեր: Վերջում երաժիշտները կներկայացնեն մի քանի երգ Deep Purple-ի երգացանկից: Համերգի տոմսերի վաճառքի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]