Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օլանդը հաստատակամ է Սենատին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ

Օլանդը հաստատակամ է Սենատին ներկայացնել Հայոց ցեղասպանության 
ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատում կդրվի քվեարկության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d`Arménie-ն, Օլանդը հավաստիացրել է, որ չի հրաժարվում իր խոստումներից: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է, որ հուլիսին հանդիպում կունենա Ֆրանսիայի հայկական համայնքի հետ:

Facebook-ի իր էջում Փափազյանը նշել է, որ կառավարության քաղաքականությունն Օլանդի քաղաքականությունն է, այլ ոչ Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսինը: «Օլանդը երբեք չի դավաճանել մեզ, սակայն պետք է զգոն եւ միասնական լինենք: Թուրքիան կարող է արագ փոխել իր տոնը»,- գրել Փափազյանը:

Ֆաբիուսը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի: «Անհնար է նույն ուղով քայլել, հակառակ դեպքում արդյունքը նույնը կլինի»,-հայտարարել էր Ֆաբիուսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]