Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զարգացող Եվրոպայի տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է. Fitch Ratings

Զարգացող Եվրոպայի տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է. Fitch Ratings

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch Ratings-ը հունիսի 28-ին հրապարակել է կանխատեսումները Եվրոպայի զարգացող երկրների վրա եվրոգոտու պատքային ճգնաժամի ազդեցության մասին: Միջազգային վարկանշային գործակալությունը գրում է, որ համաշխարհային տնտեսության անբարենպաստ զարգացումները եվրոգոտու երկրները հատկապես կզգան առեւտրի միջոցով. Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների արտահանման մոտ հիսուն տոկոսը գնում է եվրոգոտու երկրներ: «ԱՊՀ երկրներում այդ ճնշումները փոխանցվում են նավթի եւ այլ ապրանքների գների միջոցով: Նավթի գնի անկումը կորուստների ռիսկ կառաջացնի ԱՊՀ եւ Ռուսաստանից կախվածություն ունեցող երկրների, այդ թվում` Բալթյան երկրների ու Հայաստանի ապրանք արտահանողների համար »,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշում է Fitch-ը:

Գործակալության գնահատականներով` զարգացող Եվրոպան կանգնած է տնտեսական աճի կտրուկ դանդաղեցման առջեւ` այն այս տարվա համար նախատեսելով 2.7 տոկոս` նախորդ տարվա 4.7-ի դիմաց:

Այդուհանդերձ, Fitch-ը կարծում է` տարածաշրջանը շատ ավելի լավ դիրքում է ներկայում, քան 2008-2009 թվականների արտաքին ցնցումներին դիմակայելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]