Google-ն ամեն օր «սեւ ցուցակ» Է մտցնում 9,5 հազար վտանգավոր կայք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ինտերնետ ընկերությունն ամեն օր նույնականացնում եւ իր «սեւ ցուցակ» Է մտցնում 9,5 հազար վնասաբեր վեբ-կայք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Google-ի օնլայն անվտանգության անձնակազմից Նիլս Փրովոսի խոսքով՝ դա ընկերությանը թույլ Է տալիս օգտատերերին նախազգուշացնել պոտենցիալ առումով վտանգավոր ինտերնետ-կայքերի մասին: «Հայտնաբերվածների թվի մեջ մտնում են կա՛մ անվնաս վեբ-կայքերը, որոնք դարձել են չարագործների զոհը, կա՛մ այն կայքերը, որոնք նպատակասլաց կերպով ստեղծվել են վնասաբեր ծրագրերի տարածման կա՛մ ֆիշինգի համար»,- գրել Է Փրովոսը: Google ընկերությունը օգտատերերի անվտանգության ապահովման համար կատարվող աշխատանքի մասին հաշվետություն Է ներկայացրել իր Safe Browsing նախաձեռնության հնգամյակի օրը: Ըստ Google-ի տվյալների՝ Google Chrome, Mozilla Firefox եւ Apple Safari բրաուզերների շուրջ 600 միլիոն օգտատերեր կիբեռխարդախների գործողություններից պաշտպանված են այս նախաձեռնության շրջանակներում: Նման նախաձեռնություն Է զարգացնում Microsoft կորպորացիան, որը պոտենցիալ առումով ոչ անվտանգ կայքերի մասին նախազգուշացնում Է Internet Explorer բրաուզերի օգտատերերին: