1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մանկավարժական համալսարանի կայքը կրկին հակերային հարձակման է ենթարկվել

Մանկավարժական համալսարանի կայքը կրկին հակերային հարձակման է 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքը` armspu.am-ն այս գիշեր կրկին հակերային հարձակման է ենթարկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, այս անգամ ոչ միայն բացակայում էր էջի տեղեկատվական բազան, այլեւ տեղադրված էր ադրբեջանական դրոշն ու սպառնալիքներ՝ ուղղված տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հասցեին:

Ադրբեջանցի հակերներն իրենց «ուղերձում» սպառնում են, թե հաջորդ թիրախները լինելու են տեղեկատվական կայքերը:  

Վերջին 5 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է կոտրվում ՀՊՄՀ-ի կայքը: Պատճառը դրանում տեղադրված այն լուրն է, որ ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետում հայտարարվել էր լռության րոպե՝ ի հիշատակ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]