ԱՄՆ-ը ամսական 100 մլն դոլար Է կորցնում Աֆղանստան բեռների տարանցումից Իսլամաբադի հրաժարվելու պատճառով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ամսական 100 մլն դոլար Է կորցնում այն պատճառով, որ Պակիստանը հրաժարվում Է վերսկսել իր տարածքով բեռների փոխադրումը, որոնք նախատեսված են հարեւան Աֆղանստանում գործող կոալիցիոն ուժերի համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հունիսի 13-ին Կոնգրեսում կայացած ունկնդրումների ընթացքում հայտնել Է ԱՄՆ-ի պաշտանութ5ան նախարար Լեոն Պանետան:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ-ը Պակիստանից հետ Է կանչել իր պատվիրակությանը, քանի որ «Թալիբան» շարժման զինյալների եւ «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարող ամերիկյան զորքերին մատակարարումների համար տրանսպորտային ուղիների բացման շուրջ բանակցությունները փակուղի Էին մտել: Իսլամաբադը պահանջում Է, որ նախ Վաշինգտոնը պաշտոնապես ներողություն խնդրի անցյալ տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ի օդուժի սխալ հարվածից 20-ից ավելի պակիստանցի սահմանապահների զոհվելու համար:
Սակայն Պանետան հայտարարել Է, որ «նրանք միայն դա չեն խնդրում»: «Այլ խնդիրներ Էլ կան, որոնք լուծում են պահանջում»,- ասել Է նա՝ չբացահայտելով մանրամասները:
Ամերիկյան մամուլի տեղեկությունների համաձայն՝ պակիստանցիները փորձում են ամերիկացիներից լրացուցիչ գումար կորզել տարանցման դիմաց: