Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրյուսովի անվան համալսարանում կբացվի թարգմանչական կենտրոն

Բրյուսովի անվան համալսարանում կբացվի  թարգմանչական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մարտի 13-ին կբացվի թարգմանչական կենտրոն` Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համալսարանից, թարգմանչական կենտրոնի հիմնական նպատակն է ստեղծել ուսանողների համար թարգմանչական գործունեության տեսական գիտելիքներ և պրակտիկ փորձ ձեռք բերելու համար անհրաժեշտ միջավայր: Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և հատուկ համակարգչային ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև որակյալ մասնագիտական գրականության առկայությունը հնարավորություն կտան ուսանողներին հմտանալ թարգմանչական գործում և արդեն իսկ ուսումնական գործընթացի շրջանակներում ձեռք բերել աշխատանքային փորձ: 

ԵՊԼՀ թարգմանչական կենտրոնը ստեղծվել է Շվեդիայի Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորված և ԵՀՀ կողմից իրականացվող «Եվրոպա» ծրագրի շրջանակներում: «Եվրոպա» ծրագիրը նպատակ ունի նպաստել ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի արդյունավետ իրագործմանը  Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]