Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայատանի ներկայացուցիչը՝ տեխնիկական պատվիրակ

21:40, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը սիրողական բռնցքամարտի ասոցիացիաների Եվրոպայի միության՝ EUBC կողմից նշանակվել Է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած «Սթրանջա» բռնցքամարտի միջազգային մրցաշարում այս կազմակերպության տեխնիկական  պատվիրակ:

 Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրել են Հայաստանի բռնցքամարտի  ֆեդերացիայից:

Բուլղարիայի մարզական լրագրողների ֆեդերացիայից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մրցաշարին մասնակցում են 30 երկրների 164 մարզիկներ, այդ թվում՝աշխարհի չեմպիոն, կուբացի  Լազարո Ալվարեսը, եւ որ 14 տարվա ընդմիջումից հետո այս մրցաշարը նորից անց է կացվում Սոֆիայում:

Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցում են նաեւ Հայաստանի 6 բռնցքամարտիկներ, մրցաշարի եզրափակիչ մրցամարտերը տեղի կունենան փետրվարի 25-ին:

Դիտվել է 115 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ