Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Միայն «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ն են ի զորու կանգնեցնել «Նապոլի»-ին

21:35, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսի»-ի նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո «Նապոլի»-ի դարպասապահ Մորգան դե Սանկտիսը իր տպավորություններով կիսվել է լրագրողների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  eurosport.ru-ն, Սանկտիսը նշել է, որ միայն «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ն են ցուցադրում ավելի լավ խաղ, քան «Նապոլի»-ն:

«Մենք հասկանում ենք, որ մնացած թիմերը այն խաղամակարդակի վրա են, ինչ մենք: Մեր թիմը լավ հնարավորություններ ունի դուրս գալ հաջորդ փուլ»,- ասել է նա:

 «Նապոլի»-ի դարպասապահը անդրադարձել է նաև թիմի խաղացողներ Կավանիին և Լավեսիին. «Այս տղաների խաղը արդյունք է տալիս: Ամբողջ թիմը աշխատում է նրանց վրա, որպեսզի նրանք հասնեն բարձր արդյունքի: Կավանին, Լավեսին, Համշիկն ու Պանդևը նոր մակարդակի են բարձրացնում «Նապոլի»-ի խաղը»:

Դիտվել է 240 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ