Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին

21:18, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակ է ուղղել Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական, քրիստոնեա-սոցիալական միության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Կաուդերին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նամակն ամբողջությամբ.«Ինձ հայտնի է դարձել, որ ձեր խորհրդարանական խմբակցությունը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում մեր գործընկերը, շուտով հայտարարություն է ընդունելու կամ առնվազն մտադիր է քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծ: Քաղաքական խոսքի ազատությունը անչափ կարեւոր է, սակայն ճշմարտությունը գերագույն արժեք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) oրինական ճանապարհով ստեղծվեց 1991թ.-ին` լիովին համապատասխանելով այդ ժամանակ գերակա խորհրդային օրենսդրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, որոնք արտահայտված են ինքնիշխան պետությունների ձեւավորմանը եւ ճանաչմանն առնչվող Մոնտեվիդեոյի կոնվենցիայում:

Ո’չ մեկը, ո'չ Ձեր պետությունը եւ ո’չ էլ մերը հիմք չունի սահմանափակելու այլոց՝ հնամյա, թե նորաստեղծ, ազատության եւ ինքնորոշման հիմնարար իրավունքը: Սա հատկապես ճշմարիտ է Լեռնային Ղարաբաղի պարագայում, որի ժողովուրդը այն նույն ժամանակ, երբ փլուզվում էր ձեր մայրաքաղաքը երկար բաժանած Մեծ Պատը, վերացրեց Ստալինյան «բաժանիր եւ տիրիր»: Ժառանգությունը սկզբնավորեց սահմանադրականության, ազատության ու անկախության, հիրավի, հաջողված փնտրտուք եւ պաշտպանեց իր հայրենակալվածքը խորհրդային, այնուհետ ադրբեջանական անհաջող հարձակումներից:

Հետպատերազմյան Գերմանիան, ի տես նախորդ վարչակարգի կողմից մարդկության դեմ գործած հանցանքներին առերեսվելու, փոխհատուցելու եւ հաղթահարելու իր բացառիկ փորձառության եւ դրա արդյունքում ձեռք բերված իրավունքների, ժողովրդավարության, խաղաղության եւ անվտանգության վերականգնման համաշխարհային առաջնորդության, պետք է լինի առաջինը, որ կճանաչի ձեւավորվող պետական միավորների օրինական ստեղծումն ու տարածքային ամբողջականությունը եւ պատմական անարդարությունների ուշացած ուղղումը: Թե’ ներպետական, թե’ միջազգային հարաբերություններում օրենքի, կամ ավելի ստույգ՝ իրավունքների գերակայությունը գործում է ընդդեմ sui generis ժամանակավրեպ թեզի արհեստական եւ հատվածական կիրառման:

Ավելին, Գերմանիայի երբեմնի մեղսակցությունը Հայոց ցեղասպանությանն ու Մեծ Հայրենազրկմանը, ինչի մասին պատշաճ վկայում են ձեր սեփական դիվանագիտական եւ ռազմական պահոցները, հավելյալ հիմք է պաշտոնապես ճանաչելու Հոլոքոստին նախորդած այդ անօրինակ ոճիրը եւ Թուրքիայի Հանրապետության հետ մեկտեղ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր` ժխտողականության այս ամոթալի դարաշրջանը փակելու, Հայկական լեռնաշխարհի արեւմտյան հատվածի բռնազավթման անդրադառնալու եւ հայ ժողովրդին իրավազոր առնչակցությունը իր հայրենիքի հետ վերականգնելու համար:

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական, ոչ շինծու կարգավորումը Հայաստանի համար վճռորոշ նշանակություն ունի, սակայն ոչ երբեք պատմական հիշողության, արդի իրավունքների եւ մարդկային արժանապատվության հաշվին: Il faut assumer l’histoire.

Բոլոր պետությունների եւ բոլոր կուսակցությունների թվում հատկապես դուք պետք է լավագույնս ընկալեք արժեքների, խղճի եւ հրապարակային քաղաքականության այս հրամայականը»:

Դիտվել է 143 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ