Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Միացյալ Նահանգները գումար չունի «սպառազինությունների մրցավազքի» համար

20:42, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ գումար չունի «սպառազինությունների մրցավազքի» համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչեկով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այսօր նմանատիպ խոստովանություն արել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը`  Russia Today հեռուստալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով հարցին, թե ինչ վիճակում են ներկայումս ռուս-ամերիկյան հարաբերություները, նա ասել է, որ դեռեւս 2008 թվականի աշնանը դրանք գտնվում էին չափազանց վատ վիճակում: «Մենք աշխատել ենք մի շարք հարցերի շուրջ ու հասել մեծ արդյունքների»,- ասել է դեսպանը:

Ամերիկյան վարչակազմը հետաքրքված չէ «սպառազինությունների մրցավազքով»: Նա հայտարարել է, որ դա պարտվող ռազմավարություն է, ինչի համար նրանք փող չունեն:

Նրա խոսքով` ԱՄՆ չի ֆինանսավորում ՌԴ-ի ընդդիմադիր կուսակցություններին եւ չի վճարում ընդդիմադիր առաջնորդներին: «Այդ թվում մենք չենք ֆինանսավորում իշխանամետներին` առավելեւս Պուտինի նախընտրական քարոզարշավը»,- ավելացրել է նա:

Մակֆոլը նշել է, որ ԱՄՆ-ն ընտրական գործընթացներում չի խառնվում քաղաքականության մեջ: «Ռուսաստանի քաղաքացիներն իրենք պետք է կատարեն իրենց ընտրությունը: ՌԴ-ի իշխանությունները հայտարարել են, որ ընտրությունները պետք է լինեն ազատ եւ արդար, եւ մենք աջակցում ենք դրան»,- ընդգծել է դեսպանը:

Դիտվել է 113 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ