Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Միջին մասնագիտական կրթությունը գործատուների կողմից դարձել է պահանջված

20:29, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը  մասնագիտական կրթության համար բոլոր ուսումնական հաստատությունների ներգրավման ուղղությամբ  մշակել է կառավարման տեղեկատվական համակարգ:

«Սա կլինի  շատ լուրջ ու մեծ ծավալի տեղակատվական բազա, որտեղ ներգրավված են  բոլոր քոլեջները, ուսումնարանները եւ բուհերը: Ծրագիրը իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ փետրվարի 22-ին հրավիրված  ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ նախնական ( արհեստագործական)  եւ միջին  մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նրա խոսքով  մինչ 2012 թ.-ի  վերջը  բազան արդեն կլինի գործուն:   Այն հնարավորություն կտա  հավաքագրելու համապատասխան տեղեկատվություն: Աբրահամյանը շեշտեց, որ  «Այ թի» տոխնոլոգիաների, տուրիզմի, սպասարկման  ոլորտի մասնագետների ներգրավածությունը բավականին մեծ է աշխատանքի շուկայում:

«Շատ կարեւոր է ունենալ միջին մասնագիտական կրթություն ստացած մասնագետ,  քանի որ  գործատուն հասկանում է, որ նա կարող է շատ ավելի օգուտ տալ, քան շրջանավարտը, որը ունի բարձրագույն որակավորում, բայց չունի համապատասխան հմտություններ»,- պարզաբանեց վարչության պետը:

Նա շեշտեց, որ միջին մասնագիտական կրթութություն իրականացնող հաստատությունների եւ գործատուների համագործակցության արդյունքում լավագույն շրջանավարտները ապահոված են լինում աշխատանքով: Վերջին ժամանակահատվածում պետբյուջեի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների միջոցով համալրվել է շուրջ 12 քոլեջների նյութատեխնիկական բազան, թարմացվել են  սարքավորումները մարզերի  եւ սահմանային շրջանների կրթական հաստատություններում:

«Սխալ է ասել, որ բոլոր քոլեջները տեխնիկապես  գերհագեցած են, բայց եթե նախորդ տարիների հետ համեմատենք, ապա առաջընթացը նկատելի է»,- հավելեց Աբրահամյանը: Նա վստահեցրեց, որ միջին մասնագիտական կրթությունը գործատուների կողմից դարձել է պահանջված:

ՀՀ-ում այսօր շուրջ 114 հազար ուսանող սովորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում, գրթեթե ` 31 հազարը` միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացնող ուսումնական հաստատություններում:

Դիտվել է 121 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ