Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Եվրանեսթի ԽՎ հանձնաժողովի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

19:14, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փետրվարի 22-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները եղան Ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնին առնչվող վավերագրերին ու փաստաթղթերին։

Եվրանեսթի ԽՎ Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն նշեց. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին, որ մեզ հնարավորություն ընձեռվեց մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին»։

Տիկին Անդրիկիենեն գրառում թողեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում. «Հայ ժողովուրդը վայելում է մեր հարգանքը, և մենք նրա կողքին ենք։ Մենք պետք է բուժենք հայ ժողովրդի վերքերը»։

Դիտվել է 308 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ