Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ամփոփվել են ընթերցանության մրցույթի արդյունքները

19:52, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվել է. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ, հաղթել են 55-ը, նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Էդիթ-պրինտ» հրատարակչության գործակցությամբ:                                                                                         Արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Մրցույթը ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգեւորությամբ: Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով եւ  ասմունքել:

  55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային եւ հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երեւանի քաղաքապետարանից որպես պարգեւ netebook է ստացել:                                                        Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն եւ հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝  Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգեւատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների եւ ուսուցիչների:

Դիտվել է 147 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ