Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայաստանում վթարված թուրք վարորդի վիճակը գնահատվում է բավարար

19:12, 22 Փետրվար, 2012

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Գ. Գյուլբեկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված ազգությամբ թուրք վարորդի վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ այսօր գիշեր ժամը 02:00-ի սահմաններում Գյումրի-Երեւան ճանապարհի Ազատան գյուղի մոտակայքում Տրապիզոնի բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը: Վարորդը` ազգությամբ թուրք` 1952 թվականին ծնված Թունա Զուլիսիկարը որովայնի  եւ կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքների հետեւանքով, տեղափոխվել էր Գյումրու վիրաբուժական հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի հերթապահ բժիշկ Արթուր Սահակյանը, հիվանդի վիճակը կայուն է:

«Վերջինիս մոտ չկան լուրջ վնասվածքներ, սակայն ունի բուժման եւ դինամիկ հսկողության կարիք: Միակ խնդիրը բժիշկների համար լեզվականն է»,-նշեց բժիշկը:

 Դեպքի մանրամասները կպարզվեն  Ախուրյանի քննչական բաժանմունքի կողմից տարվող քննության արդյունքում:

Դիտվել է 133 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ