Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ֆրանսիայի Ազգային ժողովում կքննարկվի Սումգայիթյան ջարդերի հարցը

19:22, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդը փետրվարի 26-29-ը կազմակերպում է մի շարք միջոցառումներ` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած ադրբեջանահայության հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին խորհրդից, փետրվարի 26-ին զոհերի հիշատակին նվիրված պատարագ կմատուցվի Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Նույն օրը Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձանին ծաղկեպսակներ կդրվեն, տեղի կունենա հիշատակի միջոցառում:

Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում տեղի կունենա հանրահավաք, որին կմասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը:

«Խաղաղություն Ղարաբաղին» միջոցառումների շրջանակում փետրվարի 29-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա «Ճշմարտություն և կեղծիք» խորագրով հանդիպում-քննարկում:

Դիտվել է 524 անգամ



Այս թեմայով

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ