Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

19:00, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ղազախստանի հետ հարաբերություններին և պատրաստ ենք առաջիկայում ևս գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի դրանք զարգանան և ամրապնդվեն: Այսօրվա դրությամբ հայ-ղազախական հարաբերություններում չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ փոխհամաձայնություն չլինի: Երկուստեք առկա է ամբողջական փոխըմբռնում, ինչի համար ուրախ ենք», - ասել է վարչապետը: 

Նշելով, որ առկա է մեծ ներուժ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար` զրուցակիցները կարծիք են հայտնել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում հայ-ղազախական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ տեսակետից, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, ինչը կնպաստի գործարար կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Տիգրան Սարգսյանը և Այիմդոս Բոզժիգիտովը մտքեր են փոխանակել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը քննարկվել են նաև մեր երկրում ձևավորվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավմանն առնչվող հարցեր:  

ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանը խնդրել է մեր երկրի աջակցությունը՝ «Էքսպո-2017» միջազգային տնտեսական ցուցահանդեսն Աստանայում անցկացնելու հայտը պաշտպանելու հարցում:

 

Դիտվել է 531 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ