Միջազգային

Իսրայելի հետախուզությունն այլեւս անհնարին Է համարում Իրանի միջուկային հիմնախնդրի ոչ ուժային լուծումը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հետախուզությունն այլեւս անհնարին Է համարում Իրանի միջուկային հիմնախնդրի ոչ ուժային լուծումը

ԵՐՈՒՍԱՂԵՄ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հետախուզությունն այն կարծիքին Է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը հետ շրջելու հնարավորություն այլեւս չկա եւ այժմ անհրաժեշտ Է շտապ ուժային միջոցներ ձեռնարկել, որպեսզի թույլ չտրվի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով հետախուզության եւ ռազմական գերատեսչության աղբյուրներ, հատուկ ծառայությունները գտնում են, որ փետրվարի 22-ից տարածաշրջանում Իսրայելի դրությունը արմատապես վատացել Է:

Իրան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության անհաջող ուղեւորությունը, որն ավարտվել Է երեքշաբթի օրը, նաեւ այն, որ Իրանի իշխանությունները տեսուչներին թույլ չտվեցին այցելելու Փարչինի ռազմական օբյեկտ, որտեղ, ինչպես գտնում են Արեւմուտքում, միջուկային զենք Է մշակվում, ինչպես նաեւ կանխիչ հարված հասցնելու Իրանի սպառնալիքը, վկայում են այն բացահայտ վտանգի մասին, որը բխում Է իրանական ծրագրից, նշում են Իսրայելի ուժային կառույցները:

«Սկսած չորեքշաբթի օրվանից՝ խաղի կանոնները փոխվել են»,-ասել Է Իսրայելի հետախուզության աղբյուրներից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում