Միջազգային

Ղուրանի այրումն Աֆղանստանում նոր զոհերի պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Ղուրանի այրումն Աֆղանստանում նոր զոհերի պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Ղուրանի այրման դեմ Աֆղանստանում կազմակերպված ցույցերի ընթացքում 4 մարդ է զոհվել, շուրջ 20-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, մեկ մարդ զոհվել է Քաբուլում, մեկը` Ջալալաբադում:

Փետրվարի 21-ին ամերիկյան իշխանության ներկայացուցիչները ներողություն են խնդրել Բագրամ ավիաբազայում Ղուրանի «չկանխամտածված» այրման համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի զինվորականները կարծում էին թե թալիբները Ղուրանն օգտագործում էին գաղտնի ուղերձներ իրար փոխանցելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում