Միջազգային

Ռուսաստանում չեն բացառում, որ Մանասի ռազմակայանը կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում չեն բացառում, որ Մանասի ռազմակայանը կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում չեն բացառում, որ Մանասի ռազմակայանը (Ղրղզստան) կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Չի կարելի բացառել, որ այդ օբյեկտը կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում, թեեւ դա կպահանջի փոփոխություն, իսկ ավելի շուտ՝ այդ ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ ամերիկա-ղրղզական համաձայնագրի խախտում»,-նշել Է դիվանագետը:

Լուկաշեւիչը հավելել Է, որ լուրջ մտահոգություն Է առաջացնում «Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որոնք թույլ են տալիս իրանական միջուկային հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը»:

«Դրա պատճառը ոչ միայն մարտական գործողությունների հնարավոր գոտում տվյալ տարածաշրջանի աշխարհագրական մոտիկությունն Է, այլեւ այնտեղ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի ամբողջ շարք ռազմական օբյեկտների, մասնավորապես, Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում տարանցիկ փոխադրումների ամերիկյան կենտրոնի առկայությունը, որը ներկայում գործի Է դրված Աֆղանստանում միջազգային կոալիցիայի կարիքների համար»,-պարզաբանել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում