Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Ռուսաստանում չեն բացառում, որ Մանասի ռազմակայանը կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում

18:38, 22 Փետրվար, 2012

ՄՈՍԿՎԱ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում չեն բացառում, որ Մանասի ռազմակայանը (Ղրղզստան) կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«Չի կարելի բացառել, որ այդ օբյեկտը կարող Է օգտագործվել Իրանի դեմ հնարավոր հակամարտության ընթացքում, թեեւ դա կպահանջի փոփոխություն, իսկ ավելի շուտ՝ այդ ռազմակայանի կարգավիճակի վերաբերյալ ամերիկա-ղրղզական համաձայնագրի խախտում»,-նշել Է դիվանագետը:

Լուկաշեւիչը հավելել Է, որ լուրջ մտահոգություն Է առաջացնում «Վաշինգտոնից հնչող հայտարարությունները, որոնք թույլ են տալիս  իրանական միջուկային հիմնախնդրի ուժային լուծման հնարավորությունը»:

«Դրա պատճառը ոչ միայն մարտական գործողությունների հնարավոր գոտում տվյալ տարածաշրջանի աշխարհագրական մոտիկությունն Է, այլեւ այնտեղ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մի ամբողջ շարք ռազմական օբյեկտների, մասնավորապես, Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» օդանավակայանում տարանցիկ փոխադրումների ամերիկյան կենտրոնի առկայությունը, որը ներկայում գործի Է դրված Աֆղանստանում միջազգային կոալիցիայի կարիքների համար»,-պարզաբանել Է նա:

Դիտվել է 252 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ