Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Իրանցի պաշտոնյան Ադրբեջանին մեղադրել է ահաբեկչության մեջ

18:35, 22 Փետրվար, 2012

ԹԵՀՐԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Քովսարին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանին մեղադրել է իրանցի երիտասարդ միջուկագետ Մուստաֆա Ահմադի Ռովշանիի դեմ իրագործված ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ: Նաթանզի միջուկային կենտրոնի առեւտրի բաժնի ղեկավարի տեղակալ, 32-ամյա Մուստաֆա Ահմադին Թեհրանում սպանվել է այս տարվա հունվարի 11-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Իսմայիլ Քովսարին այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարարության` «Սեփահ»-ի ղեկավարությամբ Բաքվում օտարերկրյա քաղաքացիների դեմ ահաբեկչության պատրաստվող զինված խմբի անդամներին վնասազերծելու մասին տարածած հայտարարությունից մեկ օր հետո:

Ադրբեջանական Media forum լրատվական կայքը հայտնել է, որ Իսմայիլ Քովսարին միանգամայն ապատեղեկատվություն է բնութագրել Բաքվում «Սեփահ»-ին կից զինված խմբին վնասազերծելու մասին տարածված տեղեկությունը եւ ասել, որ Իրանի դեմ նման մեղադրանքներ առաջ քաշելով, Ադրբեջանի պաշտոնյաներն աշխատում են «պարզապես առաջանցիկ լինել»:

«Առկա փաստաթղթերը վկայում են, որ օգնություն ցուցաբերելով Իսրայելի Mossad-ին եւ ԱՄՆ դաշնային հետախուզությունների բյուրոյին, Ադրբեջանի Հանրապետությունը մասնակից է երիտասարդ միջուկագետ Մուստաֆա Ռովշանիի սպանությանը: Լրտեսական կազմակերպություններին ցուցաբերած օգնությունը քողարկելու համար Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, թե Իրանին կից ահաբեկչական խմբի անդամներ են ձերբակալել», -ասել է իրանցի պաշտոնյան:

Դիտվել է 85 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ