Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սիրիայում զոհվել են ամերիկացի եւ ֆրանսիացի լրագրողներ

18:08, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգությամբ ամերիկացի լրագրող Մարի Կոլվինը եւ ֆրանսիացի լուսանկարիչ Րեմի Օշլիկը փետրվարի 22-ին զոհվել են Հոմս քաղաքում, երբ կառավարական ուժերը գրոհ են իրականացրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Reuters-ը: Երկու այլ լրագրող եւ հնարավոր է մի քանի հոգի եւս  ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորներից մեկը բրիտանացի լուսանկարիչ Փոլ Քոնրոյն է, մյուսը ֆրանսիական Լե Ֆիգարո պարբերականի թղթակից Էդիտ Բուվիեն: Հաղորդվում է, որ վերջինիս վիճակը շատ ծանր է:

Կոլվինը եւ Օշլիկը համարվում են Մերձավոր Արեւելքում, Ասիայում պատերազմների մրցանակակիր վետերաններ: 

Դիտվել է 251 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ