Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Թումանյանի թբիլիսյան բնակարանի հարցի հանգուցալուծմանը շատ քիչ է մնացել

17:58, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի առք ու վաճառքի գործարքը կիրականացվի փետրվարի 23-ին:                               Ինչպես «Արմենպրես»-ին Թբիլիսիից տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, վաղն առավոտյան նախատեսվում է վերջնական գործարքի իրականացում: Իսկ այսօր կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն:                                                                    Հիշեցնենք, որ բնակարանի սեփականատեր Արչիլ Լեժավան 145 հազար դոլար է գնահատել իր բնակտարածքը, որին համաձայնել են Ղուկասյան եղբայրները` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա եղբայրը: Գործարքի իրականացումից հետո միայն կորոշվի, թե ինչպես կլուծվի տաեւ նորոգման հարցը, ապա` թե տարածքը ինչ գործառույթ պետք է ունենա:

Դիտվել է 618 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ