Լիբիան մտադիր է Բաղդադում դեսպանատուն բացել
17:55, 22 Փետրվար, 2012
ԲԱՂԴԱԴ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական կառավարությունը պատրաստակամություն է հայտնել վերսկսել իր դիվանագիտական հարաբերություններն Իրաքի հետ եւ դեսպանատուն բացել մայրաքաղաք Բաղդադում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական arabic.rt.com -ը, Լիբիայի վարչապետի խորհրդական Նասեր ալ Մանաան փետրվարի 22-ին Իրաքի կառավարության ղեկավար Նուրի ալ Մալիքին է փոխանցել լիբիացի գործընկեր Աբդ ալ Ռահիմ ալ Կիբայի ուղերձը: Նամակի բովանդակությունը վերաբերվում էր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Իր հերթին ալ Մալիքին հայտնել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Լիբիային բոլոր ոլորտներում` ավելացնելով, որ լիբիացիները կարող են վերականգնել իրենց երկրի անվտանգությունը, կայունությունը եւ կառուցել դեմոկրատական պետություն:
Դիտվել է 71 անգամ

Ֆոտոհոսք
RSS
