Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ԼՂՀ խորհրդարանում հրավիրվել է լիագումար նիստին նախորդող խորհրդակցություն

17:30, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 22-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությւոնից, քննարկման թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է փետրվարի 23-ին` ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։ 

Դիտվել է 297 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ