Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Լիբանանը եւ Իրանն ամրապնդում են տնտեսական կապերը

17:13, 22 Փետրվար, 2012

 

ԲԵՅՐՈՒԹ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի է ունեցել հանդիպում Լիբանանի Բեյրութ եւ Իրանի  Յազդ քաղաքների առեւտրատնտեսական պալատների ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական irna.ir -ը, համատեղ կոնֆերանսին մասնակցել են Լիբանանի եւ Իրանի ավելի քան 70 գործարարներ:

Հանդիպման ընթացքում կողմերը մի քանի համաձայնագիր են կնքել առեւտրային հարաբերությունների,  նավթային, քիմիական, շինարարական արդյունաբերության զարգացման վերաբերյալ:

Այս տարի իրանական Յազդ քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատը Բեյրութում անցկացնելու է ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են տնտեսական ոլորտում իրանական ձեռքբերումները:

Դիտվել է 63 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ