Ժուլիո Սեզարը կարող է բաց թողնել «Մարսել»-ի հետ հանդիպումը
17:01, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Ինտեր»-ի հիմնական դարպասապահ Ժուլիո Սեզարը կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մարսել»-ի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, բրազիլացին փետրվարի 21-ի երեկոյան կայացած պարապմունքի ժամանակ վնասվածք է ստացել, և նրա մասնակցությունը փետրվարի 22-ի հանդիպմանը կասկածի տակ է:
«Օլիմպիկ»- «Ինտեր» հանդիպումը կայանալու է Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում:
Դիտվել է 89 անգամ

Ֆոտոհոսք
RSS
