Անի Ամիրաղյանը հաղթանակով է սկսել մրցաշարը
16:54, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջատար թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, զուգակցելով ուկրաինուհի Անաստասիա Խառչենկոյին, 2:0 հաշվով հաղթել Է Իոանա Դանեշ-Յասմին Շթայներին Եգիպտոսի Շարմ Էլ-Շեյխ քաղաքում ընթացող եւ 10 000 դոլար դրամական ֆոնդ ունեցող Կանանց թենիսի ասոցիացիայի WTA-ի Circuit կանանց թենիսի միջազգային մրցաշարի առաջին մրցամարտում եւ շարունակում Է մրցապայքարը:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով WTA-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի մենախաղերում Ամիրաղյանն առաջին մրցամարտում խաղալու Է Ռումինիան ներկայացնող Ելենա Կադարի հետ:
Դիտվել է 86 անգամ

Ֆոտոհոսք
RSS
