Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սյունիքում օլիմպիադան անցկացվել է տասնչորս առարկայից

16:51, 22 Փետրվար, 2012

ԿԱՊԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում ընթացքի մեջ են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի փետրվարի 25-ից մարտի 14-ը Կապանում` Կապանի ու Մեղրիի, եւ  Գորիսում` Գորիսի եւ Սիսիանի աշակերտների համար: Օլիմպիադայի երկրորդ փուլին կմասնակցի առաջին փուլում հաջող հանդես եկած մարզի հանրակրթական դպրոցների 527 աշակերտ, որից 185-ը` Կապանից, 127-ը` Գորիսից, 135-ը` Սիսիանից եւ 80-ը` Մեղրիից: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից «Արմենպրես»-ի` Սյունիքի թղթակցին տեղեկացրել են, որ օլիմպիադայի տարածքային փուլին այս տարի մասնակցել է 2398 աշակերտ` 726-ը` Կապանից, 731-ը` Գորիսից, 691-ը`  Սիսիանից, 250-ը` Մեղրիից: Նախատեսված 16 առարկաներից Սյունիքում օլիմպիադան անցկացվեց 14 առարկաներից, քանի որ աստղագիտություն առարկան չի ուսումնասիրվում դպրոցներում եւ մասնակցության հայտ չի եղել, իսկ մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է համացանցով: Ինֆորմատիկա առարկայից հաջող է հանդես եկել միայն մեկ աշակերտ, իսկ Նախնական զինվորական պատրաստություն առարկայից առավելագույն արդյունքներ ցուցաբերել են աղջիկները: Սյունիքում այս տարի ավելացել է գյուղական դպրոցներից օլիմպիադային մասնակցող աշակերտների թիվը: Ցուցաբերած արդյունքներով առավել աչքի են ընկել Գեղիի, Արծվանիկի, Օխտարի, Աճանանի եւ Շղարշիկի դպրոցականները:

Դիտվել է 157 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ