Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Վարդան Ղուկասյանը Բրազիլիայում է Օզասկոյի քաղաքապետի պաշտոնական հրավերով

16:46, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վերջին օրերին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են  տարածվել` կապված Գյումրու քաղաքապետ  Վարդան Ղուկասյանի  Բրազիլիա մեկնելու հետ: Գյումրու քաղաքապետարանից «Արմենպրես»-ին պարզաբանեցին, որ դեռևս երկու տարի առաջ, Գյումրու և Բրազիլիայի Օզասկո քաղաքների միջև ստորագրվել  է երկկողմ համագործակցության պայմանագիր, որի համաձայն, երկու քաղաքները  դարձել էին քույր քաղաքներ: Այսպիսով,   հիմք  է դրվել բազմակողմանի համագործակցության:  2011-ին Օզասկո քաղաքի պատվիրակությունը քաղաքապետի գլխավորությամբ այցելել է Գյումրի:  Այցի ընթացքում ստորագրվել է հետագա համագործակցության հուշագիր: Մեկ ամիս առաջ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնական հրավեր է ստացել Օզասկոյի քաղաքապետից` փոխադարձ այցելության վերաբերյալ և այժմ գտնվում է հենց այդ քաղաքում: 

Դիտվել է 533 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ