Ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են գրանցվում, հները` լուծարվում
17:25, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 77 կուսակցություն է գրանցված 2012 թվականի դրությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետռեգիստրի հասարակական միավորումների, ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման եւ լրատվության միջոցների հաշվառման բաժնի պետ Էդիկ Մարգարյանն ասաց, որ դրանցից չորսը լուծարման գործընթացում են, եւս երեքը ենթակա են դրան:
Մարգարյանի խոսքով` նախորդ տարի գրանցվել է չորս կուսակցություն` «Հնչակյան», «Շրջադարձ», «4-րդ հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ»:
Բաժնի պետը նշեց, որ այս տարի գրանցման համար դեռեւս դիմել է միայն մեկ կուսակցություն:
Դիտվել է 282 անգամ

Ֆոտոհոսք
RSS
