Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Համերգ` նվիրված Դավիթ Հալաջյանի 50-ամյակին

16:40, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգը տեղի կունենա փետրվարի 24-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հալաջյանը նշեց, որ համերգին կհնչի  Missa de Lumine 85  րոպե տեւողությամբ մեսսան:

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ իմ հայրենիքում հնչեն երգերը: Գուցե կատարողների համար արտասահմանում մեծ հնարավորություններ կան, բայց ինձ համար ավելի կարեւոր է հայրենի հողի հետ կապը»,-ասաց կոմպոզիտորը: Էդուարդ Թոփչյանն էլ ավելացրեց, որ նրանց համար մեծ ուրախություն է կատարել Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները. «Դրանք բավականին շատ են կատարվել, սակայն ուրախ եմ, որ այս անգամ  մենք ենք կատարելու»:

Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի պետական կամերային երգչախումբը: «Հայաստանում կան բազմաթիվ կոմպոզիտորներ, սակայն Դավիթ Հալաջյանը գտնվում է առաջատար դիրքում:  Նա ունի բացառիկ որակ եւ  շատ հետաքրքիր է խաղում բառերի հետ»,-նշեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը` հավելելով, որ մեծ հաճույքով է համագործակցում նրա հետ:

Դիտվել է 194 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ