Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ՍԴՀԿ նախկին ատենապետը կվերականգնվի, եթե պարզվի, որ փաստերը կեղծ են

17:26, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության գրանցման փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փաստթղթերը ստուգվել են եւ թերություններ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կուսակցությունների անունների գրանցման դեպքում օրենքը չի սահմանում, որ դա ֆիրմային անվանում չէ: «Ֆիրմային անվանումը կիրառվում է առեւտրային կազմակերպությունների դեպքում: Տվյալների համաձայն` տեղի է ունեցել համագումար, որի ժամանակ ընտրվել է կուսակցության նոր ատենապետ»,-ասաց Օրբելյանը: Նա նշեց, որ նախկին ատենապետը բերել է բողոք, եւ վարչարարության հիման վրա օրենքի շրջանակներում հարուցվել է վարչական վարույթ, որով զբաղվում է օրինականության վերահսկողության տեսչությունը: Վարույթի շրջանակներում հստակություն կմտցվի. եթե փաստաթղթերը իրական են, ապա գրանցումը ճիշտ է եղել, իսկ եթե պարզվի, որ փաստերը չեն համապատասխանում իրականությանը,  գրանցման մասին վարչական որոշումը կվերացվի եւ նախկին ատենապետը կվերականգնվի: «Կուսակցությունների դեպքում արգելվում է լրիվ նույնական անուններ ունեցող կուսակցությունների առկայությունը, սակայն իրարից տարբերվող, բայց որոշակի նմանություն ունեցող կուսակցությունների գոյությունը չի կարող դիտվել որեւէ բանի սահմանափակում: Գոյություն ունի «Հայաստանի հանրապետական» եւ «Հանրապետություն» կուսակցություններ, եւ որեւէ մեկը չի կարող ասել, որ անվանումները շփոթեցնող են»,-նկատեց փոխնախարարը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը դիմում-նամակ է հղել ՀՀ արդարադատության նախարարություն` քաղաքական ուժի համագումարից հետո տվյալների փոփոխության կեղծ լինելու մասին: Նախարարությունում  վարչական վարույթ է հարուցվել: Օրենքով սահմանված ժամկետում` մեկ ամսում, հստակություն կմտցվի խնդրում:

Դիտվել է 105 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ