Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Պատասխանատուները շինարարությունն են դադարեցրել, Բայանդուրն էլ` հացադուլը

16:16, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շինարարությունը Մաշտոցի պուրակում ժամանակավորապես դադարեցվել է: Բայանդուր Պողոսյանը, ով դեռ երեկ ութօրյա հացադուլ էր հայտարարել, դադարեցրել է հացադուլը:

Պուրակում հավաքված ցուցարարների շարքում նաեւ մտավորականներ են: Ակտիվիստներն այսօր կազմակերպել էին համերգ, պուրակում տեղադրել «Քաղաքացիական ամբիոն», որտեղ յուրաքանչյուրը կարող էր արտահայտել իր միտքը:

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ բնապահպան-ակտիվիստները ըմբոստանում են Աբովյան փողոցից տեղահանված կրպակները Մաշտոցի պուրակում տեղադրելուն:

Փետրվարի 21-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ` հանրությանն ուղղված նամակում նշել էր, որ քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից  Մաշտոցի այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երեւան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:

 «Չնայած հնչած բացասական եւ ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երեւանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է եւ փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարեւոր որոշում որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է»,-նշված էր քաղաքապետի  նամակում:

Դիտվել է 268 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ