Հրապարակվել է Բրեյվիկի նպատակների ցուցակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան լրատվամիջոցները հրապարակել են այն նպատակների ցուցակը, որոնցով Անդերս Բրեյվիկը ցանկանում էր զարմացնել բոլորին` պատրաստվելով ամառային ահաբեկչական հարձակման Յուտոյա կղզում: Պարզվել է, որ իր զոհերի ընտրության հարցում ահաբեկիչը այնքան ուշադրություն է ցուցաբերել, որքան եւ ահաբեկչության պատրաստման եւ իրագործման գործընթացներին: Իր «թշնամիներին» Բրեյվիկը բաժանել է մի քանի կատեգորիաների: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Telegraph-ը: Նախագծելով իր սարսափելի հանցագործությունները` Բրեյվիկը պատրաստվել է զարմացնել գրեթե 30 նպատակների իրագործմամբ, որի մեջ մտնում են ահաբեկչությունները թագավորական պալատում, խոշոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների նորվեգական գրասենյակներում: Այս մասին պարզ է դարձել ահաբեկչի հարցաքննությունների արդյունքում արված արձանագրություններից: Հաղորդվում է, որ Բրեյվիկը շատ մանրամասն է վերաբերել իր զոհերի ընտրությանը: Իր թշնամիներին Բրեյվիկը դասում է A, B եւ C կատեգորիաների: Նրանց մեջ հայտնվել են «հայրենիքի դավաճաններ»-ը: A կատեգորիայում ամենասարսափելիներն են մտնում, B եւ C-ում նրանք, որոնց սպանելուց առաջ ահաբեկիչը պատրաստվելու էր բանակցել նրանց հետ եւ ներքաշել իր գործերում: Սպանվածների ցուցակի առաջին դիրքերում հայտնաբերել են Նորվեգիայի աշխատանքային կուսակցության նախկին ղեկավարին, երկրի արտգործնախարարին, ինչպես նաեւ Կրթության եւ Առեւտրի նախարարներին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուտոյա կղզու ահաբեկչությունը Բրեյվիկի համար եղել է պահեստային նախագիծ: Ահաբեկիչը երազել է տապալել Նորվեգիայի աշխատանքային կուսակցության գրասենյակը եւ ոստիկանության մի քանի բաժանմունքներ: Նա նաեւ ցանկացել է սպանել Նորվեգիայի թագավորին եւ զբաղեցնել նրա տեղը: