«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի լիկվիդատորները կայանի մերձակայքում օվկիանոսի հատակը կծածկեն ցեմենտի շերտով
15:35, 22 Փետրվար, 2012ՏՈԿԻՈ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի լիկվիդատորները պլանավորում են կայանի մերձակայքում ծովի հատակը ծածկել ցեմենտի 60-սանտիմետրանոց շերտով՝ Խաղաղ օվկիանոսում ճառագայթաակտիվ նյութերի տարածումը կանխելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ փետրվարի 22-ին այս մասին հաղորդել Է վթարային ատոմակայանի գործարկու ընկերությունը՝ «Տոկիո Էլեկտրիկ փաուեր»-ը (ՏԷՊԿՕ):
Ինչպես հաղորդվում Է, կցեմենտվի ընդհանուր առմամբ շուրջ 70 հազար քառակուսի մետր հատակ կայանի բոլոր վեց Էներգաբլոկների ջրառիչների մոտ: ՏԷՊԿՕ-ում նշել են, որ այս միջոցը թույլ կտա հատակին նստած ճառագայթաակտիվ մասնիկների տարածումը կասեցնել առնվազն 50 տարով: Օվկիանոսի հատակի ցեմենտման աշխատանքները կսկվեն փետրվարի վերջին եւ կտեւեն շուրջ չորս ամիս:
Անցյալ տարի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո խաղաղ օվկիանոս Է լցվել ցեզիում-137-ի 13,5 հազար տերաբեքերել իզոտոպ:
Դիտվել է 182 անգամ

Ֆոտոհոսք
RSS
