Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Արցախի Շոշ գյուղի դպրոցին միկրոավտոբուս են նվիրել

15:15, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը դպրոցական նոր միկրոավտոբուս է նվեր ստացել տորոնտոյաբնակ անանուն բարերարի կողմից:  

 Ինչպես «Արմենպրես»-ի տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ երեխաներ ավելի քան 2.5 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար: Նվիրած փոխադրամիջոցի շնորհվ նրանք ստիպված չեն լինի երկար ճանապարհ կտրել ուսումնական հաստատություն հասնելու եւ վերադառնալու համար:

Գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն դպրոցական նոր համազգեստով:

Դիտվել է 455 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ