Սիրիայում դրությունը սրվել է
15:32, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում նոր զոհեր կան: Համաձայն ընդդիմադիր աղբյուրների տվյալների` Հոմս քաղաքում եւ Իդլիբի բնակեցված շրջաններում փետրվարի 22-ին գրեթե հարյուր մարդ է զոհվել, ովքեր ենթարկվել են հարձակման կառավարական զորքերի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euronews-ը: Դամասկոսի իշխանությունները պնդում են, որ զինյալների դեմ են իրականացնում գործընթացները եւ կատարվածի պատասխանատվությունը նրանց վերագրում: «Եթե մենք չենք կարողանում ստիպել Բաշար Ասադին զիջել դիվանագիտական ճնշումներին, հնարավոր է, որ մենք ստիպված վերանայենք լրացուցիչ միջոցառումների իրականացումը»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի ընկերներ» կոչվող հանդիպումից սպասվում են կոնկրետ որոշումներ: Կարմիր խաչը հույս ունի հասնել զինադադարի հայտարարությանը` վիրավորներին օգնություն եւ մարդասիրական աջակցություն ցույց տալու համար:
Ռուսաստանը հրաժարվել է թունիսյան հանդիպումից, քանի որ այնտեղ հրավիրվել են միայն ընդդիմության ներկայացուցիչները: Ռուսաստանը կարծում է, որ «միջազգային հանրությունը պետք է հանդես գա ընկերոջ դերում ամբողջ սիրիական ժողովրդի համար, այլ ոչ թե միայն դրա մեկ մասի»: ՌԴ արտգործնախարարն առաջարկում է հասնել Սիրիայում բռնությունների երկկողմանի դադարեցման, կառավարությանը եւ ընդդիմությանը նստեցնել բանակցությւոնների սեղանի շուրջ, իսկ հետո զբաղվել կարիքավորներին մարդասիրական օգնություն ցույց տալով:
Դիտվել է 74 անգամ

Ֆոտոհոսք
RSS
