Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Մեխատրոնիկան` նոր մասնագիտություն Հայաստանում

15:25, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխատրոնիկան` ինֆորմատիկա եւ էլեկտրոնիկա մասնագիտությունների  սինթեզ է, որը որպես նոր մասնագիտություն դասավանդվում է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում: Առարկայի ներմուծումը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից  իրականացվող միջին մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված  «Հմտություններն աշխատանքում» ծրագրի շրջանակներում է իրականացվում:

«Հանդիսանալով  երկու մասնագիտությունների սինթեզ` այն ամիջականորեն կապ ունի արտադրական գործընթացների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:

Նրա խոսքով` ներկա դրությամբ մասնագիտությունը վերոնշյալ քոլեջում  փորձնական  է ներմուծվել: Ներմուծման նպատակն է բացահայտելու Հայաստանում մասնագիտության հնարավոր զարգացումը, հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մոտ նոր   մասնագիտության նկատմամբ:

Ներկա պահին Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում մեխատրոնիկա մասնագիտությամբ կրթություն է  ուսանում 20  ուսանող առաջին կուրսում: Բրիտանական փորձի փոխանակման արդյունքում ներդրված առարկան համագործակցության արդյունք է:

«Ապագա տեխնիկ մեխատրոնիկները պատասխանատու կլինեն արդյունաբերության ոլորտում ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունավետ կիրրառման համար»,- նշել է Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Արտաշես Աբրահամյանը: Մեխատրոնիկան գիտության եւ տեխնիկայի ոլորտ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել համակարգիչների կառավարման  մեքենաներ  եւ համակարգեր:

Ճապոնական Yaskawa Electric ընկերության ավագ ինժեներ  Տեցուրիո Մորիան 1969 թ-ին առաջին անգամ ներմուծել է «մեխանիկա» տերմինը: Սկզբնական շրջանում տերմինը օգտագործվում էր որպես ապրանքանշան:

Դիտվել է 85 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ