Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

«Կենգուրու» միջազգային խաղ-մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն աճում է

20:05, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթն այս տարի կանցկացվի մարտի 15-ին` Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մրցույթի ղեկավար Շողիկ Մկրտչյանը, մրցույթին մասնակցում է 36 հազարից ավելի` 3-րդից 12-րդ դասարանի  աշակերտ: «Չնայած դպրոցներում երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն մասնակիցների ցուցանիշը գոհացուցիչ է»,- նշեց նա:

Մկրտչյանի խոսքով` ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն ու ռուսերեն: Մրցույթի օրը երեխան կկարողանա ընտրել խնդիրները կարդալու եւ հասկանալու իրեն հարմար լեզուն: Հաղթողները կստանան արժեքավոր մրցանակներ, իսկ 12 տարեկանից բարձր եւ օտար լեզվի իմացությամբ երեխաները հնարավորություն կունենան մեկնել ամառային ճամբարի որեւէ Եվրոպական երկիր:

«Կենգուրու»-ն տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Այն Հայաստանում անցկացվում է արդեն չորրորդ անգամ, որի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: 

Դիտվել է 216 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ