Հետախուզվողները հայտնաբերվել են
14:08, 22 Փետրվար, 2012
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները փետրվարի 21-ին ժամը 18.50-ին Գյումրի քաղաքի Ավզնոց թաղամասից բերման են ենթարկել Գյումրիի 31-ամյա մի բնակչի, ով հունվարի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Փետրվարի 21-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից հայտնաբերել և բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու, որը 2011 թ. սեպտեմբերի 12-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից:
Դիտվել է 106 անգամ
x

Ֆոտոհոսք
RSS
