ՖԻԴԵ-ն ավելի քան ինը միլիոն եվրո կստանա հովանավորներից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն համաձայնության Է հասել CNC եւ AGON ընկերությունների հետ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի, շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների, աշխարհի առաջնության,Գրան պրի մրցումների անցկացման հետ կապված հարցերի վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով e3e5.com շախմատային կայքը
CNC ընկերությունն ապահովելու Է աշխատանքը ԶԼՄ-ների հետ, մրցումների ինտերնետային եւ ծրագրային ապահովումը , ինչպես նաեւ ինտերնետում շախմատի ծրագրերի ստեղծումը եւ դպրոցական շախմատի մասսայականությունը:
AGON ֆիրման պարտավորվել Է ապահովելու աշխարհի առաջնության բոլոր մրցումների հովանավորչական մասը, եւ արդեն պայմանավորվածություն կա, որ այդ գումարը կգերազանցի 9 միլիոն եվրոն:
Առաջիկայում ՖԻԴԵ-ն կտեղեկացնի այս հարցի վերաբերյալ պաշտոնական պայմանագրի կնքման մասին: