Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հարցումները փաստել են, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարկանիշերը մոտ են իրար

14:45, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն այսօրվա քաղաքական համակարգի սյուներն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 22-ի ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով` եթե այս երկու կուսակցությունները դառնան հակառակորդներ, ապա ընտրությունները կանցնեն առանց խախտումների: «Եթե երկու խոշոր խաղացոցներ դառնում են ախոյաններ, դա լավ արդյունքի է բերում»,-ընդգծեց նա:

Կենտրոնի կատարած հարցումների համաձայն` ընտրության գնացողների 40 տոկոսը հստակ գիտի, թե ում է ձայնը տալու: «Մենք կատարում ենք 5-6 չափումներ` իրական պատկերը հասկանալու համար: Հարցումը, որն անցկացվել է 2012  թվականի հունվարին ՀՀ մարզերի 1650 չափահասների շրջանում, ցույց է տվել, որ հարցվածների միայն 40 տոկոսն է վստահ, որ առաջիկա ընտրությունները կանցկացվեն լուրջ խախտումներով: Հարցվածների 36.6  տոկոսը կարծում է, որ կլինեն թեթեւ խախտումներ, 17 տոկոսն էլ կարծում է,  որ ընտրությունները կանցկացվեն համեմատաբար արդար»,- ասաց Ադիբեկյանը:

Հայաստանի բոլոր մարզերում 1600-ից ավելի ընտրողների շրջանում կատարված հարցումների արդյունքում ԲՀԿ-ն 3-4 տոկոսով զիջում է ՀՀԿ-ին: Հարցման արդյունքների համաձայն` խորհրդարան կմտնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիր» կուսակցությունները: «Գալիք ընտրությունների ելքը որոշվելու է ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության արդյունքում»,-ասաց Ադիբեկյանը:

Դիտվել է 400 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ